Իսպանացի սենատորը դիմել է իր երկրի կառավարությանը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ

Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան սեպտեմբերի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Իսպանիայի կառավարությունը լռում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ին  սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ, որը պատճառել է առնվազն 207 զոհ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց  շրջանում՝ գրանցելով բռնությունների, խոշտանգումների, խեղումների դեպքեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Կան ավելի քան 7600 քաղաքացիական տեղահանվածներ, 20-ից ավելի հայ ռազմագերիներ: Իրականացվել է մասնակի կամ ամբողջապես քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում: Արդյո՞ք Իսպանիայի կառավարությունը միջազգային մակարդակով կձեռնարկի ինչ-որ միջոց այս հանցագործության դեմ, թե՞ կշարունակի կողքից նայողի դերում լինել»,- ասվում է գրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել