Iravaban.net-ը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների Նիդերլանդներ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։
Սահմանը հատելու ռեժիմը
Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում ներառված է կանաչ գոտու երկրների ցանկում՝ մասնակի կարմիր նշումներով, որն ամբողջությամբ ներառում է Հայաստանի արևելյան սահմանային գոտին։
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
2022թ․ մարտի 23-ից վերացվել է երկիր մուտք գործելու արգելքն ԵՄ և Շենգենյան գոտու երկրներից, ինչպես նաև՝ ԵՄ/Շենգենյան գոտուց դուրս գտնվող, սակայն ապահով համարվող երկրներից ժամանողների նկատմամբ։
ԵՄ մուտքի արգելքը շանումակում է գործել Միության և շենգենյան տարածքից դուրս բնակվող ճամփորդողների համար, սակայն այս դասակարգման մեջ ներառված ճամփորդողների նկատմամբ Նիդերլանդներ մուտքի արգելքը գործում է բացառություններով։ Վերջիններս կարող են անարգել մուտք գործել Նիդերլանդների տարածք, եթե ժամանում են ապահով երկրից կամ ներկայացնում են ամբողջական պատվաստման կամ COVID-19 վարակից ապաքինված լինելը հավաստող փաստաթուղթ։
Վերոնշյալ դասակարգման մեջ ընդգրկված ճամփորդողներն ազատված են Նիդերլանդներ մուտք գործելու համար առողջության մասին հայտարարագիր լրացնելու, մեկնումից առաջ թեստ հանձնելու և ինքնամեկուսանալու պահանջից։
Նիդերլանդներ մուտքի վերաբերյալ պարբերական թարմացումները հասանելի են ստորև ներկայացվող հղումով։