
Վահե Հարությունյան
Iravaban.net-ին հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեպտեմբերի 16-ի հրամանով պաշտոնից ազատվել է զինվորական դատախազ Վահե Հարությունյանը և նրա տեղակալ Արսեն Սարդարյանը։ Սեպտեմբերի 16-ի մեկ այլ հրամանով՝ մինչև Գլխավոր դատախազի տեղակալի նշանակումը, զինվորական դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալի պարտականությունների կատարումը դրվել է զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի վրա։

Սևակ Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է Երևանի դատախազի պաշտոնից։ Սեպտեմբերի 16-ի հրամանի համաձայն՝ վերջինս նշանակվել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում։
Մեկ այլ հրամանով՝ մինչև Երևան քաղաքի դատախազի նշանակումը, պարտականությունների կատարումը դրվել է Հովհաննիսյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի վրա։
Գլխավոր դատախազը այլ նշանակում էլ է կատարել։
Աննա Վարդապետյանի սեպտեմբերի 16-ի հրամանով զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը նշանակվել է գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին։