Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել:
«Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
—————————
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Հայկական կողմի զոհերի թիվը սեպտեմբերի 16-ի դրությամբ 135-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: