ՄԻԵԴ-ը Բաքվին պարտավորեցրել է մինչև սեպտեմբերի 22-ը տեղեկություն տրամադրել հայ գերիների մասին

Ադրբեջանական աղբյուրներում տարածվող տեսանյութերում իրենց որդուն ճանաչած ծնողների հոսքը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ չի դադարում:

Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։

Նույնականացնելուց հետո և նույնիսկ առանց դրան սպասելու՝ գրասենյակը դիմումներ է ուղարկում Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ-ից պահանջելով հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բացի գերիների տվյալներից, հավաքվում են նաև վայրագությունների, խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել