«Պատկերացրեք՝ մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում»․ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ դժգոհ են ՀԱՊԿ-ից

Այսօր մենք դիվանագիտական առումովբազմաթիվ հաղթանակներ ունենք։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, իրենք ուզում են, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք և Թուրքիան և այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Բնակցային պրոցեսում հենց մենք ինչ-որ բան ենք ուզում քննարկել ինքը հրաժարվում է դրանից և մի քայլ առաջ է անում և այլ բան է ասում և այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական ճնշման պրոցեսով»,-ասաց նա։

Ալեն Սիմոնյանն իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ-ից։

«Այն ակնկալիքները, որ կային, բնական է, չեն արդարացվում, կապ ունենալով մեր ժողովրդի հետ եւ ներկայացնելով ՀՀ ժողովրդին՝ մենք շատ երկար չենք կարողանալու բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ նախատեսված է։ Եվ բնական է, մենք դրանից հետեւություններ ենք անելու, անում ենք եւ արդեն արել ենք։ Մենք մեր ռուս գործընկերներից եւս ակնկալում ենք շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների կամ կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով։ Ես զարմացած եմ եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է դա եւ ինչի համար։ Կարո՞ղ է դա անճարությունից է, չգիտեմ։ Պատկերացրեք մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում, բայց մենք այդ ատրճանակով առնվազն կարող ենք հարվածել կամ ցույց տալ, որ մեր մոտ ատրճանակ կա»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել