Ինչպե՞ս է հաստատվում պետական բյուջեն

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ պետական բյուջեն կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը:

Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետականբյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Պետական բյուջեի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:

Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում

պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի

օգտագործման նկատմամբ։

Ազգային ժողովը վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում և հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան

հաշվետվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել