Օգոստոսի 10-ին, ժամը 10:00- 13:00 ընկած հատվածում Կ. Ուլնեցու 31/3 հասցեում տեղի կունենան ՀՀ փաստաբանական դպրոցի 2013 թվականի աշնանայի հոսքի ընդունելության քննությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանական դպրոցի հասարակայնության հետ կապերի բաժնից։
2013 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել 175 դիմորդ, նախորդ հոսքի 138-ի փոխարեն: Քննությունները անցկացվելու են համակարգչային հատուկ ծրագրով: Դիմորդները 3 ժամվա ընթացքում պատասխանելու են 150 հարցի: Անցողիկ շեմը 110 միավորն է: Նախատեսված է ընդամենը 60 տեղ:
Իրավաբան.net