Ինչպե՞ս և ո՞ւմ դիմել երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնություն ստանալու համար

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

ՀՀ Կառավարության 10.01.2013թ. թիվ 1-Ն որոշմամբ սահմանվել է 2013թ. համար ընտանեկան նպաuտի իրավունք ունեցող ընտանիքում` երեխայի առաջին դասարան ընդնունվելու միանվագ օգնության չափը, որը կազմում է 25 000 ՀՀ դրամ:

Իսկ ո՞ր մարմին և ե՞րբ պետք է դիմել՝ նշված միանվագ օգնությունը ստանալու համար:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար և տրամադրվում է միանվագ՝ մեկ անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել