Բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջնագծի տարբեր ուղղություններում բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք՝ և՛ պարտադիր ժամկետայինների զինծառայողների, և՛ պայմանագրայինների, և՛ իհարկե սպայական/հրամանատարական օղակներում։

Շատերի սխրանքների մասին դեռ մանրամասն կիմանանք, ոմանց մասին, միգուցե, այդպես էլ չիմանանք։

Մեր զինծառայողները մշտապես պետք է զգան բոլորիս ներկայությունը, հարգանքը, պատրաստակամությունը հնարավոր բոլոր հարցերում, որտեղ դրա կարիքը կա։

Մեր զինծառայողները պետք է հստակ իմանան, որ ցանկացած պահին՝ խաղա՞ղ, թե՞ պատերազմական օրերին, մենք նրանց կողքին ենք»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել