Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված կարգով:
Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով բողոքարկման ենթակա գործն ըստ էության չլուծող դատական ակտերը: