Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը չափանազանց մտահոգիչ են։ Անհրաժեշտ է ամբողջական և կայուն հրադադար։ Խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք չկա, և դիվանագիտությունն այլընտրանք չունի դա ապահովելու համար»։
Նա նաև գրել է, որ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին խնդրել է մեկնել Բաքու և Երևան՝ հետագա էսկալացիան կանխելու համար: