Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Եթե մենք հիմա գործենք, կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Մենք դա պարտավոր ենք Եվրոպայի անվտանգությանը, և առաջին հերթին՝ հայ ժողովրդին»։