Առաջանո՞ւմ է պատասխանատվություն հեռուստատեսության և ռադիոյի օրենսդրության պահանջները խախտելու համար

Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու և դրանց մասին Ազգային հանձնաժողովին գրավոր տեղեկացնելու դեպքում: 

Ազգային հանձնաժողովը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք:

Ազգային հանձնաժողովն իրավասու է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերի առկայության պարագայում դիմել դատարան` լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով, ինչպես նաև խախտում թույլ տված հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմելու դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով, ընդ որում` նշված պահանջով հայցը դատարան ներկայացնելը չի կասեցնում վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել