Հարց կհնչի՝ արդյո՞ք սա է խաղաղության օրակարգը․ Ազգային ժողովում, իր ելույթի ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք՝ որդեգրելով խաղաղության օրակարգը, նաև արձանագրում ենք և հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ և ընդհակառակը, այս գործողություններով Ադրբեջանը ուզում է և փաստացի տորբետահարում է խաղաղության օրակարգը, որովեհտև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ն կարող է զարգանալ, ընդ որում մեծ տեմպերով զարգանալ։ Խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,-նշեց նա։
Վարչապետը նշեց, թե ինչ պետք է արվի հետագայում։
«Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները և մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ ու արդյունքվետ բարեփոխենք մեր բանակը, մեր զինված ուժերը՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար և իհարկե մեր դաշնակցային ու անվտանգային հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների, պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր են այս համատեքստում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի 49 զոհ։