Ազգային ժողովում մեկնարկել է նիստը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի սկզբին խոսեց սահմանային իրավիճակի մասին։
«Այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ։ Մենք ունենք նաև զոհեր ու վիրավորներ։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհվածների հիշատակը»։
Տեղյակ եք, որ մենք ունենք հաստատված օրակարգ, տեղեկացնեմ, որ թե քվեարկությունները, թե օրակարագը կքնարկենք ավելի ուշ։ Այժմ մեկ-երկու բառով կանդրադառնամ իրավիճակին։ Նախևառաջ ուզում եմ ասել, որ ստեղծված իրավիճակում թե՛ մեր ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական, այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական տարաձայնությունների և այլ տարաձայնությունների տեղ տալ։
Մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որևիցե ձևով խուճապի չմատնվել, մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում և խնդրում եմ ձեզ, թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարբեր տարածվող լուրերին տեղիք չտալ ու հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ ներկայացնելու ԱԺ հայտարարության նախագիծ՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ։
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։