Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման և առավել մասշտաբային գործողությունների սպառնալիքի ներքո՝ իր պայմաններով, «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել։ Այս մասին գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Տիրգրան Աբրահամյանը։
Հշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ»: