Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր։
Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է, և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։
Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։
Հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում»։
————————
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը կորցրել էր գիտակցությունը։ Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:
Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: