Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվելէ 1960թ. մայիսի 1-ին, Երևանում:
Կրթություն
1977թ. – N48 պրոֆտեխուսումնարան (ք.Մոսկվա), մասնագիտացումը՝ շինարար,
1980-1983 թթ. – ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ,
1988թ. – Գրողների միության Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտ (ք.Մոսկվա), որակավորումը՝ գրական աշխատող:
Աշխատանքային գործունեություն
1988-1990 թթ. – «Կոմունիստ» օրաթերթ՝ թղթակից, բաժնի վարիչ,
1990-1993թթ. – «Республика Армения» օրաթերթ՝ բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր,
1993-1995 թթ. – ՀՀ Հեռուստա և ռադիոհաղորդումների պետական վարչություն՝ պետ,
1995-1998 թթ. – Արմենպրես պետական լրատվական գործակալություն՝ տնօրեն,
1998-1999թթ. – «Հայք» շաբաթաթերթ՝ գլխավոր խմբագիր,
1998-1999թթ. – «Հրաչյա Աճառյան» համալսարան՝ դասախոս,
1999-2000թթ. – ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչություն՝ պետ, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն՝ պետ,
2001-2003թթ. – «Էկոնտե» ՍՊ ընկերություն՝ տնօրեն,
2005-2006թթ. – «Իմեդի» հեռուստաընկերություն՝ (Վրաստան) գլխավոր տնօրենի խորհրդական,
2006-2009թթ. – «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ՝ տնօրենների խորհրդի անդամ,
2006-2008թթ. – Երևանի պետական համալսարան՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս,
2011-2014թթ. – «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրեն, ապա «Դար» տարածքային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար,
2014-2016թթ. – «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավար, «Արձագանք» ռադիոընկերություն և «Դոմինանտ Պրոդաքշն» ՓԲ ընկերություն՝ տնօրեն,
2019-2022թթ. – Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,
2016-2019թթ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (Ազգային Ժողովի որոշում` 2016 թ. սեպտեմբերի 15, ԱԺՈ-014-Ա),
2019 թ. հունվարի 29-ից՝ ՀՌՀ նախագահ:
Այլ տվյալներ
2000թ.-ից – «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպություն՝ վարչության նախագահ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: