Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ գերիների ազատ արձակումը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 8-ին հայ գերիների վերադարձի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

Ֆրանսիան ողջունում է 2022 թվականի օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բրյուսելյան հանդիպմանը հաջորդած հինգ հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից:

Մարդասիրական այս արարքը ևս մեկ քայլ է դեպի բոլոր գերիներին ազատ արձակելու նպատակը: Ֆրանսիան կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել