«Անվճար» բառի օգտագործման սահմանափակումը

Բանկերին արգելվում է ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման կամ հաշիվների բացման վերաբերյալ բանկիկողմից իրականացվող որևէ գովազդում, հայտարարությունում, առաջարկում, օֆերտայում կամ օֆերտա անելու հրավերում ավանդայինպայմանագիրը նկարագրել, բացատրել կամ գովազդել «անվճար» կամ նմանատիպ իմաստ ունեցող այլ բառերի կիրառմամբ, եթե՝ 

1) որևէ ժամանակահատվածում սակագներից կամ տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է՝
ա. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում ապահովել հաշվի նվազագույն մնացորդ և (կամ)
բ. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում չգերազանցել հաշվով գործառնությունների սահմանված առավելագույն քանակըև (կամ)
գ. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում ապահովել հաշվով գործառնությունների սահմանված նվազագույն քանակ.
2) հաշվի սպասարկման համար բանկի կողմից գանձվում կամ գանձվելու է որևէ վճար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել