Ապրանքն առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով հանձնելու հետևանքները

Այն դեպքերում, երբ տարավորելու և (կամ) փաթեթավորելու ենթակա ապրանքը հանձնվում է գնորդին` առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով, գնորդն իրավունք ունի վաճառողից պահանջել տարավորելու և (կամ) փաթեթավորելու ապրանքը կամ փոխարինելու անպատշաճ տարան և (կամ) փաթեթը, եթե այլ բան չի բխում պայմանագրից, պարտավորության էությունից կամ ապրանքի բնույթից:

Նշված հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գնորդն իրավունք ունի վաճառողին, այդ կետում նշված պահանջները ներկայացնելու փոխարեն, առաջադրել անպատշաճ որակի ապրանք հանձնելուց բխող պահանջներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել