Ինչպե՞ս վարվել, եթե բնական աղետների հետևանքով վնաս է պատճառվել

Անհրաժեշտ է վնասի պատճառման և դրա գնահատման մասին գրավոր դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին:

Գյուղապետի որոշմամբ դիմումում նշված փաստերն ուսումնասիրելու և հասցված վնասի չափը որոշելու համար ստեղծվում է հանձնաժողով, որի մեջ պետք է ընդգրկվեն անհրաժեշտ մասնագետներ և գյուղապետարանի անձնակազմի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովը տեղում ուսումնասիրում է պատճառված վնասի բնույթը, ծավալը, չափը և կազմում մանրամասն արձանագրություն: Հնարավորության դեպքում արձանագրությունում նշվում է նաև հասցված վնասի արժեքը` դրամական արտահայտությամբ, իսկ եթե այն այդ պահին հնարավոր չէ որոշել, ապա վնասի հաշվարկը պետք է կատարվի կազմված արձանագրության հիման վրա` մասնագետի կողմից և կցվի արձանագրությանը:

Ինքնությունը պարզ չլինելու կամ անհայտ լինելու դեպքում, բացի գյուղապետին հասցեագրված դիմումից, վնասի պատճառման մասին գրավոր ձևով տեղեկացվում է նաև ՀՀ ոստիկանության տարածքային բաժանմունքին: Տուժողն իրավունք ունի վնաս պատճառողից պահանջելու նաև բաց թողնված օգուտը, որը կստանար, եթե վնաս չպատճառվեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել