Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներով է պարգևատրել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 30-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Ահարոն Վասակի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Արման Գեղամի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մոտորանավակավար-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ

Երախտագիտության մեդալով՝

Արևիկ Արմենի ԵՐԻՑՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել