Երբեմն անձը կատարում է հանցագործություն, տվյալ դեպքում խոսքը գնում է սպանության մասին, որը սակայն չէր կատարվի, եթե տուժողը չդրսևորեր համապատասխան ոչ իրավաչափ գործողություններ:
Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով: