Բարի երեկո, եկել եմ ասեմ՝ այն, որ կյանքը ինձ սովորեցրել է որոշ դեպքերում լինել ցինիկ՝ փաստ է, որ կյանքը ինձ սովորեցրել է շատ բաներին վերաբերվել սարկազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
«Փաստ է, որ ես միշտ փայլել եմ իմ պրովակացիոն տաղանդով։ Փաստ է, որ ես էմոցիոնալ լինելով հանդերձ չափազանց սառնասիրտ և հավասարակշիռ եմ։ Փաստ է, որ ես որևէ մեկից ով կուրծք է ծեծում, թե իրենից հայրենասեր չկա «մի փոքր պակաս» պատրիոտ եմ։ Փաստ է, որ առնվազն 44 օրյա պատերազմից հետո, ամենօրյա ռեժիմով աշխատում եմ իմ վրա, որպեսզի ի տարբերություն շատերի չդոփեմ տեղում։
Փաստ է, որ ես բացարձակ անտարբեր եմ անբովանդակ լոզունգային խոսակցությունների հանդեպ։ Փաստ է, որ ես միշտ ձգտում եմ լինել կատարյալ ազնիվ։ Փաստ է, որ ես պաթոսով ողողված մի տող օրենքում փոփոխություն անելու տեղը, որի համար բոլորը ծափ կտան ու կասեն՝ վայ այս ինչ հայրենասեր է, նախընտրում եմ՝ թեկուզ դանդաղ, բայց լիարժեք խորանալ օրենքի էության և իրական նպատակների մեջ։
Փաստ է, որ ես լուրջ հիմնարար լուռ աշխատանքը, որը լիարժեք վերափոխումների հնարավորություն կտա, նախընտրում եմ՝ լոլոներ կարդալուն և հոնքերը բարձր դեմքի արտահայտությամբ՝ խորհուրդներ տալուն։ Փաստ է, որ ես՝ ունենալով իքս քաղաքական հայացք, այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հետ, որոնք իմ նման կարողանում են անձնական վերաբերմուքը և ամբիցիաները՝ դնելով մի կողմ, միասին աշխատել դրական արդյունքներ ստանալու համար, ի տարբերություն բացարձակ ճշմարտությունների դիրքերից խոսողներից։ Փաստ է, այն որ ես և իմ նման շատերը տարբեր շրջանակներից մարդիկ ռեալ տեսնում են, որ լիքը գործ կա անելու ու լուռ անում ենք հանուն մեր վերափոխման։
Փաստ է, որ ես կարողանում եմ տեսնել սխալները և փորձել իրենց վերլուծելով, եթե գոնե ոչ շտկել ապա առնվազն չկրկնել։ Փաստ է, որ ես երբեք չեմ փայլել համեստությամբ։ Փաստ է, այս գրառումը վառ օրինակ և սա ինչու էի գրում, որ ասեմ, ես յուրաքանչյուրի խոսքը հարգում եմ անկախ բովանդակությունից, բայց անտրտունջ համառորեն ու տոկուն գործելու եմ, որպեսզի մենք, ի վերջո էմոցիաներով առաջնորդվող քաղաքականացված ազգից դառնանք ռացիոնալ քաղաքական իր յուրաքանչյուր անելիքը հաշվարկող ժողովուրդ, անկախ շպռտվող քարերի քանակից, որովհետև դրանք ապագա հակահարվածի համար հավաքելու փորձարարություն ևս կյանքն է սովորեցրել։
Բարին ընդ Ձեզ, գլուխներդ՝ բարձր դուխներդ՝ տեղը։
Շնորհակալություն ուշադրության համար։
Հարգանքով՝ նավակ Ճոճողը»,-նշել է նա։