Ժամը 20:00-ից ՀՀ-ի հետ կապն իրականացվում է նոր երթուղով․ «Արցախպրես»

ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում կայացված որոշման համաձայն` օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացվում է նոր երթուղով։

Այսօր նոր ճանապարհով երթեւեկել են Արցախի հանրային հեռուստատեսության մեր գործընկերները։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախպրես»-ից։

Ավելի քան 21 կմ երկարությամբ և 11 մետր լայնությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ շենով, շարունակվում՝ դեպի Հին շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։

Այնուհետեւ նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, այնտեղից կշարունակվի դեպի Տեղ և կմիանա Գորիս տանող մայրուղուն։

Մինչև հայաստանյան հատվածում հիմնական ճանապարհի կառուցումը,  Արցախ-Հայաստան ճանապարհային կապը կգործի  4,7 կիլոմետրանոց արդեն  ասֆալտապատ հատվածով, որը շրջանցելով Աղավնոն,  միանում  է Ստեփանակերտ- Գորիս մայրուղուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել