Մի շատ կարևոր բան կա, որը պետք է անպայման արձանագրել․ Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության բանակի կազմաքանդումը սկսվեց այն ժամանակ, երբ 2018 թվականին Զինված ուժերում ՊԲ հրամանատարի պաշտոնից, սեփական ժողովրդին պաշտպանելու համար, հեռացվեց Լևոն Մնացականյանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավո դատախազության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բանակը կազմաքանդվեց այն ժամանակ, երբ զինվորականների համար ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ մարդիկ թքեն ու դուրս գան։ Չի կարող բանակում 2 տարվա ընթացքում այդքան հրամանատարներ փոփոխվեն ու այդ բանակն ունենա մարտունակության անհրաժեշտ մակարդակ։

Մի շատ կարևոր բան կա, որը պետք է անպայման արձանագրել՝ մեր գլխավոր խնդիրները սկսվել են այնտեղից, որ քաղաքակա իշխանությունը տիրապետելով տեղեկատվությանը, որ Հայաստանի և Արցախի ուղղությամբ առկա է լայնամասշտաբ գործողությունների մեծ սպասռնալիք, երկիրը խաղաղից՝պատերազմական իրավիճակի չեն բերել։ Զինված ուժերը փաստացի ամբողջությամբ պատրաստ չեն եղել ադրբեջանական հարվածին»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների թիվն այսքան չէր լինի, եթե ժամանակին պետությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր՝ պատրաստվելու այդ գործողություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել