Աղավնոյի և Բերձորի դեպքերը դասական իմաստով ցեղասպանության տարրեր են պարունակում․ պատգամավոր

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ օգոստոսի 30-ին բողոքի ակցիա իրականացրեցին Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Ներկա էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ այն հարցին, որ երկրում կատարված մի շարք իրադարձություններից հետո պետք է պաշտոնանկ արվեր Գլխավոր դատախազը։

«Վստահ եմ, որ բոլորս էլ հիշում ենք հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Դրանից հետո կադրային լուրջ փոփոխություներ եղան, ի վերջո Գլխավոր դատախազ նույնիսկ փոխվեց, հենց այն իմաստով, որ գիտե՞ք, պետք է Գլխավոր դատախազը փոխվի, որ գործի հանգամանքները բացահայտվեն։ Հիմա իշխանության ներկայացուցիչները կասենք, որ իրենք էլ են փոխում, բայց տեսնում ենք, թե դատախազության ինչ ներկայացուցիչ է գալու։ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու է Կառավարությունից Աննա Վարդապետյանը։ Ի դեպ՝ իրեն որպես մասնագետ գնահատական չեմ ուզում տալ, որովհետև որպես իրավաբանը՝ իրավաբանին, կարող եմ ասել՝ պատշաճ գիտելիքներ ունի։ Հարցը նրանումն է, որ երբ Կառավարոջթյունից գալիս ես Գլխավոր դատախազություն ու հենց վարչապետի օգնականից՝ Գլխավոր դատախազ, մեղմ ասած՝ դա խնդրահարույց է»,-ասաց նա։

Նրա խոսքվ՝ իշխանություններն ապացուցել են, որ իրենք շեղվեն էլ ժողովրդավարությունից։ Նրանք պաշտոնապես հաստատել են, որ ժողովրդավարություն գոյություն չունի։

Պատգամավորն անդրադարձավ օգոստոսի 31-ին սպասվող Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդօպմանը։

«Անհանգստություն ունեմ ւ ավելի մեծ անհանգստություն; Այդքան հանդիպում է եղել գոնե մի կետ ռազմագերիների վերաբերյալ իրականացվե՞լ է։ Աղավնոյի և Բերձորի դեպքերը դասական իմաստով ցեղասպանության տարրեր են պարունակում։ Մարդկանց հարկադիր հանել են իրենց տներից։ Միջազգային իրավական բոլոր գործիքներն այս իշխանություններն իրացրե՞լ են, թե չէ։ Պատասխանը պարզ է՝ ոչ»,-նշեց Վարդևանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել