Արուս Հայրապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ

Արուս Հայրապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ: Iravaban.net-ը հայտնում է, որ նշանակման մասին հրամանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ստորագրել է օգոստոսի 23-ին։

Հայրապետյանը մինչև այժմ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչն էր:

2010-2013 թվականներին Հայրապետյանն աշխատել է Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատվական վարչության, փորձագիտական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ, 2013-2015 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում, նախ` որպես իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու, ապա` լիցենզավորման բաժնի վերահսկող:

2015-2020 թվականներին Արուս Հայրապետյանն աշխատել է Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության, փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ:

Հայրապետյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրատուրան, ԱՄՆ-ում սովորել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել