Ռ․ Բաղդասարյանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր մորաքրոջ անչափահաս թոռնուհու նկատմամբ

Ռ․ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել է 14 տարի չլրացած իր մորաքրոջ անչափահաս թոռնուհու նկատմամբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկանտվական համակարգից տեղեկանում է, որ 2022-ի մայիսին Բաղդասարյանը Viber-ի միջոցով կոնտակտային կապի մեջ է մտել իր մորաքրոջ անչափահաս թոռնուհու հետ, ստեղծել նրա հետ մտերմիկ փոխհարաբերություններ, որից հետո հավելվածում վերջիններիս շփումը շարունակվել է միմյանց ինտիմ բնույթի հաղորդագրությունների և լուսանկարների փոխանցմամբ:

Իսկ մայիսի 18-ին նշված հավելվածում հաղորդագրության միջոցով վերջինիս առաջարկել է միասին հյուր գնալ իր մորաքրոջ տուն և նրա համաձայնությունը ստանալուց հետո, նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում, իրեն պատակնող «Վազ 21070» ավտոմեքենայով գնացել է վերջինիս բնակության հասցեի շենքի բակ։ Աղջիկը նստել է ավտոմեքենայի սրահի առջևի նստատեղին։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բաղադասրյանը այն վարել է Արմավիր քաղաքի փողոցներից մեկը, որի ընթացքում սեփական սեռական պահանջմունքները խաթարված ձևով բավարարարելու մոլուցքով տարված, ձեռքը տարել և շոյել է աղջկա հետույքի հատվածը, որից հետո փողոցում ավտոմեքենան հարմար վայրում կայանելուց հետո, ավտոմեքենայի սրահի դիմացի նստատեղի վրա սկսել է ձեռք տալ և համբուրել նրա մարմնի տարբեր մասեր։

Բաղդասարյանը կատարել է նաև այլ գործողություններ, որոնց մասին նշվում է եզրակացության մեջ։

Գործը մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Գործը դատարան է ստացվել օգոստոսի 5-ին, դատական նիստ դեռ չի նշանակվել։ Բաղդասարյանը կալանավորվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել