Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել