Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օդն ամենաաղտոտվածն է

Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օդն ամենաաղտոտվածն է, հայտնում է Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ օգոստոսի 19-22-ը ուսումնասիրվել է Երևանում մթնոլորտային օդի որակը։

Մասնավորապես փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 20-ին և 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 19-ին, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 20-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 20-22-ը։

Նշված օրերին ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Հավելենք, որ Երևանը Հայաստանի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների ցանկում է, քանի որ հենց այստեղ է կենտրոնացած արդյունաբերական ձեռնարկությունների առյուծի բաժինը։

Մայրաքաղաքի մթնոլորտի աղտոտման աղբյուրներ են նաև տրանսպորտը, էներգետիկան և քաղաքաշինությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել