Iravaban.net-ը հայտնում է, որ օգոստոսի 10-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների Ֆիլիպիններ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։
Սահմանը հատելու ռեժիմը
Ս.թ. փետրվարի 1-ից Ֆիլիպինների Հանրապետության տարածք մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիների համար, անկախ ժամանող երկրից, գործում են թեսթավորման և ինքնամեկուսացման հետևյալ պահանջները՝ պայմանավորված ամբողջապես կամ մասնակի պատվաստված լինելու հանգամանքներով:
Ֆիլիպինների Հանրապետության Արտաքին գործերի դեպարտամենտը ներկայումս ժամանակավորապես կասեցրել է պայմանականորեն երկրների բաժանումը 3 ցանկերի՝ «Կանաչ», «Դեղին» և «Կարմիր», ինչը հիմնված էր աշխարհի տարբեր երկրներում COVID-19 համավարակի տարածմամբ:
Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Ամբողջովին պատվաստված օտարերկրյա քաղաքացիների և ընտանիքի անդամները Ֆիլիպինների Հանրապետության տարածք մուտք գործելիս իրենց տրամադրության տակ պետք է ունենան հետևյալ փաստաթղթերը և հետևեն հետևյալ պահանջներին.
- Չվերթից առաջ 48 ժամ վավերականություն ունեցող բացասական ՊՇՌ թեստ՝ ժամանման երկրից:
- Ֆիլիպինների Հանրապետություն ժամանելուց հետո ինքնամեկուսացում չի պահանջվում, սակայն օտարերկրյա քաղաքացիները պետք է հետևեն իրենց առողջական վիճակին 7 օրվա ընթացքում Ֆիլիպինների տարածք մուտք գործելուց հետո առաջին օրվանից սկսած և պարտավորվում են տեղական իշխանություններին հայտնել COVID-19 համավարակի ախտանշանների հայտնվելու դեպքում:
- Ներկայացնել Միջազգային առողջապահական կազմակերպության կողմից տրամադրված պատվաստված լինելու վերաբերյալ միջազգային հավաստագիրը (International Certificate of Vaccination (ICV) կամ ապաքինված լինելու հանգամանքը (Prophylaxis)
- Ներկայացնել COVID-19 համավարակի դեմ օտարերկրյա կառավարության պատվաստման հավաստագիրը, որտեղ նրանք պատվաստվել են, որոնք փոխադարձաբար ճանաչված են Ֆիլիպինների Հանրապետության առողջապահության դեպարտամենտի կողմից, որը թույլատրված է COVID-19 միջգերատեսչական օպերատիվ խմբի կողմից (COVID-19 Inter-Agency Task Force – IATF).
Չպատվաստված, մասնակի պատվաստված, պատվաստված, սակայն վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կամ պատվաստման կարգավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն չունեցող օտարերկրյա քաղաքացիների և ընտանիքի անդամները Ֆիլիպինների Հանրապետության տարածք մուտք գործելիս իրենց տրամադրության տակ պետք է ունենան հետևյալ փաստաթղթերը և հետևեն հետևյալ պահանջներին.
- Չվերթից առաջ 48 ժամ վավերականություն ունեցող բացասական ՊՇՌ թեսթ՝ ժամանման երկրից:
- Խստորեն հետևեն ինքնամեկուսացման կանոններին նախապես ամրագրված իրենց կացարանում կամ հյուրանոցում, մինչև ինքնամեկուսացման 5-րդ օրը Առողջապահության համաճարակաբանական բյուրոյի կողմից (the Department of Health Epidemiology Bureau) բացասական ՊՇՌ թեսթի ստացումը: Կացարանում պետք է խստորեն հետևեն ինքնամեկուսացման կանոններին Ֆիլիպինների տարածք մուտք գործելուց հետո 14 օրերի ընթացքում:
12 տարեկանից ցածր երեխաները, որոնք ենթակա չեն պատվաստման պետք է խստորեն հետևեն Ֆիլիպինների Հանրապետության իշխանությունների կողմից սահմանված ինքնամեկուսացման կանոններին, որոնք նախատեսված են նրանց հետ ճանապարհորդող ծնողների կամ մեծահասակների հետ: