Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:
Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները: