2011 թ.-ի հունիսի 1-ին 3 անձինք Վիեննայի քաղաքացիական դատարանի կողմից դատապարտվեցին երկարատև ազատազրկման Վիեննայի փողոցներից մեկում 2009թ. հունվարին չեչեն աքսորյալ Ումար Իսմաիլովի սպանության համար:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպության փոխանցմամբ` ռուսական իշխանություններին համավատարիմ, չեչենական կիսառազմականացված ուժերի նախկին անդամ, ազգությամբ ռուս՝ Լյոշա Բագատիրյովը, որը մեղադրվում է սպանության մեջ, դեռ փախուստի մեջ է:
Ավստրիական դատարանի կողմից նրան և 4 այլ կասկածյալ չեչեններին սպանության առնչությամբ հարցաքննելու պահանջը անպատասխան է մնացել ՌԴ արդարադատության մարմինների կողմից:
Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ կազմակերպությունը, մարդու իրավունքների պաշտպան այլ կազմակերպությունների հետ համատեղ դիմում է Ավստրիայի իշխանություններին ակտիվ լինել ռուսական իշխանությունների կողմից արդարադատությանը ակնհայտորեն խոչնդոտելու կանխամտածված փորձին դիմակայելու գործում: