4-րդ օրն է՝ Բորջոմիում աղետի գոտի է

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում արդեն 4-րդ օրն է՝ աղետի գոտի է։

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից:

Հրդեհաշիջման աշխատանքները, չնայած բարդ տեղանքին, շարունակվում են։ Գործընթացն այնտեղ շարունակվել է ողջ գիշեր։ Առավոտյան հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև նոր ուղղաթիռներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 300 հրշեջ-փրկարար և Հատուկ հանձնարարությունների բաժնի 300 աշխատակից։ Գործընթացին ներգրավվել են նաև պաշտպանության ուժերը՝ հատուկ տեխնիկայով։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները, մոբիլիզացված են համապատասխան հրշեջ-փրկարարական մեքենաներ։ Հրդեհավտանգ վայրերը վերահսկվում են դրոններով։ Տեղում ստեղծվել է օպերատիվ կառավարման շտաբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել