Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։ Այս մասին հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին, զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ:

Նա ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել