Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 19-ի ուշ երեկոյան Մասիսի քաղաքապետարան զինված անձ էր ներխուժել։ Նրա հետ բանակցություններ են տարվել, բարձրախոսով նրան է դիմել նաև մայրը, սակայն տղամարդը չի արձագանքել։
Ոստիկանությունից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
Մանրամասները՝ տեսանյութում