Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծել։
Iravaban.net-ը հայտնում է, որ խոսքը 3 անցակետերի ստեղծման մասին է։
Նախագծում նշվում է․ «Հայ-ադրբեջանական պետական սահմանում
«Սոթք» («Քելբաջար»)
Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային
(Քելբաջարի շրջան)
«Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային
(Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)
«Քարահունջ» («Էյվազլի»)
Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային
(Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)»։
Նշվում է, որ անցման կետերը կսկսեն գործել համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:
ԱԱԾ տնօրենը պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգությունը։