«Չպետք է կոմպրոմիսի գնալ․ էլի դեպք լինի, էլի գանք 1 րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը․․․»․ վարչապետը վրդովվեց

Չպետք է կոմպրոմիսների գնալ։ Երկրում պետք է ստանդարտներ ներդրվեն։ Այս մասին կառավարության օգոստոսի 18-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միշտ ասվել է, թե դե ընտանիք են պահում, երկու կոպեկ փող են առնում․․․ սակայն փորձը ցույց է տվել, որ ստանդարտներին չհամապատասխանած աշխատանքի շուրջ կոմպրոմիսի գնալը աղետի է հանգեցնում։

«Եկեք չգնանք կոմպրոմիսների. ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Պետք է հստակ գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, քանի որ անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորոն բերելու է աղետի, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա խոսեց մի շարք խնդիրների մասին՝ անդրադառնալով անվտանգային հարցերին։

«Հիմա ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո՛, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է,  առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։ Քանի հոգի, ոնց կտուժի, զոհ կլինի, թե չի լինի, քանի հոգի կլինի, հետո կասենք՝ էսքան տարի չէինք տեսնու՞մ, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել