Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 16-ին որոշում է հրապարակել, որում ասվում է․
«2022 թվականի օգոստոսի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի թիվ ԲԴԽ-74-Ո-240 որոշման վերաբերյալ ներկայացված առարկությունը և ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի «Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ» թիվ ԲԴԽ-74-Ո-240 որոշման վերաբերյալ ներկայացված առարկությունն ընդունել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն այդ պաշտոնում առաջարկել էր Ռուզաննա Սուրիկի Հակոբյանի թեկնածությունը։