Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին

18.08.2022 թվականին ժամը՝ 15:00-ին տեղի է ունենալու Խորհրդային Հայաստանի վերջին և երրորդ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշվում է, որ նիստը տեղի կունենա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում։

Էրի Ալեքսանյանը նաև հայտնում է, որ դատական նիստի ժամանակ պաշտպանության կողմը հանդես է գալու պաշտպանական ճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել