ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր այցելել եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի, ծանոթացել իրավիճակին ու փլուզման հետևանքներին։
Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի կատարած անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը, որը, որպես կառույց, լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է անհրաժեշտն ու իր պարտականությունը։
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր, և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին։ Վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ հրագործական արտադրանքի ազատ օգտագործման արգելքը պիտի սահմանվի։
Կրկին ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին»։