Գյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 17-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Գյումրի կայարանում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ։
Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի: