Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ 2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Բերդունց բաղ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավաք քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել