Դանակահարություն՝ Չարենցավան քաղաքում․ ոստիկանություն

Օգոստոսի 11-ին, ժամը 22.40-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ազդրի ծակած վերքերով բուժօգնության է դիմել չարենցավանցի 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վաճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 34-ամյա համաքաղաքացին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 34-ամյա բնակիչը օգոստոսի 12-ին ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել