Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվեց մի շարք միջոցառումներով․ համայնքապետարան

Նոր թաղամասի վերակառուցված ճանապարհների, խաղահրապարակի բացում, բնակարանամուտ Շուռնուխում․ Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվեց մի շարք միջոցառումներով։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Գորիս քաղաքում տեղի ունեցավ Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Փողոցը նորոգվել է պետություն – համայնք գործակցության արդյունքում, որի 55%-ը համայնքի ներդրումն է, 45 %-ը՝ պետության։ Արտաշեսյան թաղամասում նաև նոր խաղահրապարակ է տեղադրվել ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի եւ Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։

Օրվա երկրորդ կեսին Շուռնուխ բնակավայրում կայացավ Գորիսի համայնքապետարանի կողմից վերակառուցված բնակելի շենքի նորամուտը, տնօրհնեքի արարողությունն ու բանալիների հանձնումը այստեղ բնակություն հաստատող 4 ընտանիքներին։

Տանտերերին բանալիները հանձնեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի փոխարեն մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Դավիթ Սարգսյանը նաև ընտանիքներին հեռուստացույց նվիրեց։ Շուռնուխի նորակառույց բնակարաններում տեղադրվել են արևային պանելներ, ջրատաքացուցիչներ ՝ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում։

Բնակավայրի փոքրիկների համար նաև մանկական եւ երիտասարդական կենտրոններ են բացվել ։ Օրվա ընթացքում բոլոր հյուրերը նաև սյունիքյան համեղ ուտեստները, ազգային երգն ու պարըվայելելու հնարավորություն ունեցան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել