«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գյուլլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 13-րդ մուտքի առաջին հարկում տեղադրված էլեկտրական վահանակի հրդեհման պատճառով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, օգոստոսի 13-ին ժամը 19։20-ից ժամանակավորապես դադարեցվել է նշված մուտքի գազասպառողների գազամատակարարումը։
Նշվում է, որ էլեկտրամատակարարման վերականգնումից հետո կվերականգնվի նաև գազասպառողների գազամատակարարումը։