Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն հաստատվել է 2022-2025 թթ․ հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Կառավարության ծրագրի «Հարկաբյուջետային քաղաքականություն» բաժնով նախատեսված՝ հարկային քաղաքականության ծրագրային դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով՝
1. Հաստատել 2022-2025 թվականների հարկային եկամուտների կառավարման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է որոշման մեջ։
Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ